Մանկական հիվանդություններ
Սրտի բնածին արատներ. միջփորոքային խտրոցի արատ
Միջփորոքային խտրոցի արատը տարածված բնածին արատներից է։ Հեմոդինամիկայի խանգարումները կախված են արատի չափից։ Միջփորոքային միջնապատի աննշան արատները արյան շրջանառության վրա նկատելիորեն չեն ազդում։ Մեծ արատների դեպքում (որոնք հիմնականում լինում են խտրոցի թաղանթային մասում) զարկերակային արյունը մեծ քանակով անցնում է աջ փորոք։ Դա բարձրացնում է ճնշումն արյան փոքր շրջանառության մեջ, ինչպես նաև՝ սրտի աջ կեսում, որի հետևանքով աջ փորոքը ենթարկվում է հիպերտրոֆիայի, իսկ թոքային զարկերակը լայնանում է։
Միջփորոքային խտրոցի փոքր արատի միակ նշանը կոպիտ քերծող բնույթի սիստոլային աղմուկն է, որը լսվում է կրծոսկրի ձախ եզրին մոտ, III-IV միջկողային տարածության մեջ։
Մեծ արատների դեպքում, արյան փոքր շրջանառության ծանրաբեռնվածության պատճառով, հաճախ դիտվում է թոքաբորբի հակում, հևոց, երբեմն՝ ֆիզիկական թերզարգացում։
Զննելիս հնարավոր է հայտնաբերել սրտային կուզ, որն առաջանում է աջ փորոքի չափերի զգալի մեծացման դեպքում։ Հաճախ այդպիսի հիվանդների մոտ հայտնաբերվում է նաև սիստոլային դողոց։
Մրջփորոքային խտրոցի արատին բնորոշ է սիստոլային աղմուկը, որը լսվում է՝ I տոնի հետ միասին և վերջանում է II տոնով։ Աղմուկը լինում է կոպիտ արտահայտված, ամենից լավ լսվում է կրծոսկրի վրա կամ նրանից ձախ՝ III -- IV միջկողային տարածության մեջ, տարածվում է դեպի աջ ու ձախ, բայց ոչ խոշոր անոթների ուղղությամբ։ Երեխաների մի մասի մոտ, թոքային զարկերակի, փականների ֆունկցիոնալ անբավարարության հետևանքով, լսվում է կարճ դիաստոլային աղմուկ: II տոնը թոքային զարկերակի վրա հաճախ լինում է ուժեղացած։ Զարկերակային արյան ճնշումն ընկնում է։
Էլեկտրասրտագրական փոփոխությունները կախված են զարկերակ-երակային արյան հոսքի չափից և թոքային ճնշման բարձրության աստիճանից։
Ռենտգենյան հետազոտության ժամանակ, եթե արատը փոքր է, սրտի ձևը և չափերը կարող են լինել նորմալ։ Մեծ անցքի դեպքում նկատվում է սրտի աջ ու ձախ մասերի մեծացում, թոքային զարկերակի ճյուղերի լայնացում և արտահայտված անոթազարկ։
Աջ փորոքի զոնդավորումը հայտնաբերում է ճնշման բարձրացում և թթվածնի պարունակության ավելացում։
Փոքր անցքի դեպքում կանխագուշակումը բարենպաստ է։ Հիվանդը կարոդ է նույնիսկ չիմանալ իր հիվանդության մասին, սովորել, ապրել նորմալ կյանքով։ Մեծ արատների դեպքում երեխաները մանկական տարիքում կարող են մահանալ թոքաբորբերից, իսկ ավելի ուշ՝ սրտային անբավարարությունից։
Mnatsakan
19.02.2015
Hripsime
17.02.2015
Геворг
15.02.2015
Hripsime
31.01.2015
Մեդ-Պրակտիկ
31.01.2015
Հարգելի Hripsime,այո նման վիրահատություն Հայաստանում կատարվում է: Հնարավոր է վիրահատության կարիք ընդհանրապես էլ չլինի: Այժմ անհանգստանալու պատճառ չունեք:
Hripsime
30.01.2015
Hripsime
24.01.2015
Մեդ-Պրակտիկ
23.01.2015
Հարգելի Hripsime,օվալաձև անցքը գտնվում է միջնախասրտային միջնապատի վրա,այն ներարգանդային կյանքի ընթացքում ապահովում է կապը արյան մեծ և փոքր շրջանառությունների միջև,քանի որ դեռ թոքերը չեն մասնակցում շնչառությանը:Երեխայի ծնվելուց հետո այն փակվում է երեխայի կյանքի առաջին 1-1.5 տարիների ընթացքում:Անհանգստանալու կարիք այժմ չկա:Խորհուրդ է տրվում դինամիկ հսկողություն:Եթե մինչև նշված ժամկետները այն ինքնուրույն չի փակվում,ապա կախված դրա չափերից և առկա կլինիկական դրսևորումներից որոշվում է հետագա բուժման պլանը:Մեծ չափի օվալ անցքի դեպքում,որը ունի կլինկիկական դրսևորումներ,հնարավոր է լինի վիրահատության կարիք:Մեծ մասամբ անցքը ինքնուրույն փակվում է և վիրահատության կարիք չի լինում, բաց օվալ անցքը չի խանգարում երեխայի նորմալ աճին և զարգացմանը:
Hripsime
19.01.2015
Մեդ-Պրակտիկ
19.01.2015
Հարգելի Hripsime և Դիաննա, բարև ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:
Մեդ-Պրակտիկ
19.01.2015
Հարգելի Alina, միջփորոքային միջնապատի դեֆեկտը ներարգանդային զարգացման արատ է և կախված, թե դեֆեկտը միջնապատի որ հատվածում է, այն կարող է ինքնուրույն փակվել կամ լինել վիրահատության կարիք:,Եթե դեֆեկտը միջնապատի մկանային հատվածում է,,ապա այն ժամանակի ընթացում փակվում է և խնդիրներ չի առաջացնում:,Եթե դեֆեկտը շարակցահյուսվածքային հատվածում է,,ապա կարող է առաջանալ վիրահատության կարիք,կապված դեֆեկտի չափերից: Ամեն դեպքում անհրաժեշտ է անընդհատ հսկողություն:
Մեդ-Պրակտիկ
25.12.2014
Հարգելի Նունե, կյանքին անմիջական վտանգ չի սպառնում:
Մեդ-Պրակտիկ
23.12.2014
Հարգելի Նաիրա, հարկ է ճշտել նշված դեֆեկտը միջնախասրտային, թե՝ միջփորոքային միջնապատի վրա է, այնուհետև պատի որ հատվածում է` մկանային, թե՝ շարակցահյուսվածքային: Եթե դեֆեկտը մկանային հատվածում է, ապա ժամանակի ընթացքում կարող է փակվել: Եթե այն շարակցահյուսվածքային հատվածում է, անհրաժեշտ է վիրահատություն: Շնչական անբավարություն առաջանում է սրտանոթային և շնչական համակարգի ամենատարբեր ախտաբանությունների ժամանակ և միայն լիակատար հետազոտություններից հետո կարելի է գտնել բուն պատճառը կամ որոշել՝ վիրահատական միջամտությունն արհրաժեշտ է, թե՝ ոչ: Ճիշտ հետազոտություն և բուժում կազմակերպելու դեպքում կարող ենք հասնել արդյունավետության:
Մեդ-Պրակտիկ
18.12.2014
Հարգելի LUIZA, հարկ է ճշտել նշված դեֆեկտը միջնախասրտային, թե՝ միջփորոքային միջնապատի վրա է, այնուհետև պատի որ հատվածում է` մկանային, թե՝ շարակցահյուսվածքային: Եթե դեֆեկտը մկանային հատվածում է, ապա ժամանակի ընթացքում կարող է փակվել: Եթե այն շարակցահյուսվածքային հատվածում է, անհրաժեշտ է վիրահատություն: Կարծում ենք, եթե Ձեր բժիշկը հետազոտությունների արդյունքում առաջարկել է վիրահատություն, ապա հավանաբար այն չի փակվի: Հարկ է դիմել նորից բժշկի: Առողջություն Ձեր փոքրիկին:
Hripsime
17.12.2014
Դիաննա
16.12.2014
Hripsime
16.12.2014
Alina
12.12.2014
Նաիրա
26.11.2014
Նունե
19.11.2014
Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի Նունե, այդ արատը համաշխարհային առաջատար կլինիկաներում վիրահատական կոռեկցիայի ենթարկում են: Դա կոչվում է միջնապատի պլաստիկա: Երբեմն գրականության մեջ հանդիպում են տվյալներ, որոնք վկայում են միջնապատի ինքնաբուխ հաստացման մասին, որի շնորհիվ վիրաբուժական միջամտության կարիք չի եղել:
LUIZA
28.10.2014
Նունե
22.10.2014
Մեդ-Պրակտիկ
21.10.2014
Հարգելի ARAQSYA, դա բնածին արատ է: Այն որպես կանոն միջնախասրտային միջնապատի դեֆեկտ է: Այստեղ հարկավոր է պարզել, թե արյան հոսքի պարագայում շունտը որ ուղղությամբ է: Կան դեպքեր, երբ միջնապատի դեֆեկտը ինքնուրույն փակվում է: Հարկավոր է դիմել մասնագետի, պարզելու անցքի տեղակայումը, որն այս պարագայում որոշիչ է:
ARAQSYA
20.09.2014
Մեդ-Պրակտիկ
05.07.2014
Բարև Ձեզ Գայանե, երբեմն լինում են դեպքեր, երբ երեխայի աճին զուգընթաց միջնապատային արատները սկսում են կարգավորվել: Նախևառաջ հարկավոր է պարզել, թե միջփորոքային միջնապատի Ձեր նշած դեֆեկտի դեքում արյան շունտն ինչ ուղղություն ունի և հետո միայն որոշում կայացնել վիրահատության մասին:
Գայանե
20.06.2014
Մերի
02.12.2013
Մեդ-Պրակտիկ
01.12.2013
Հարգելի Մերի, բարև Ձեզ, արյան շրջանառության հակառակ ընթացքը հասկանալի չէր ինչ նկատի ունեք, բայց ուղիղի մաստով նման բան չի կարող տեղի ունենալ, եթե հաշվի չառնենք, որ սրտի որոշ արատների դեպքում արյան հետհոսք է տեղի ունենում: Կարծում ենք նման հաճախակի գանգատների պայմաններում հարկ է դիմել սրտաբանի խորհրդատվության, որպեսզի լուրջ խնդիր լինելու դեպքում այն հայտնաբերվի ....
Մերի
28.11.2013
Կարդացեք նաև
03.02.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ